Կարմրուկի լայնորեն տարածման վտանգը դեռևս չի անցել. Պաատա Իմնաձե
Երկրում դեռևս կա նրա վտանգը, որ կարմրուկը լայնորեն տարածվի,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, համաճարը դեռևս չի դադարել և երկրում գրանցվել է ավելի քան 400 դեպք:
«Համաճարակային պայթյունը հիմնականում Աջարիայում է: Թբիլիսիում և Սամեգրելոյում դեպքերն ավելանում են, սակայն այն փաստը, որ երկրում ավելացել են պատվաստումները, հույս է տալիս, որ դեպքերը կնվազեն»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ վիճակագրությունը համեմատաբար ավելացած է և ոչ պլանային ձևով պատվաստում է անցել 20 հազար մարդ: