«Կարմիր խաչի» ներկայացուցիչները Ցխինվալի բանտում տեսակցել են Վաժա Գափրինդաշվիլիին
«Կարմիր խաչի» ներկայացուցիչները բռնազավթված Ցխինվալի բանտում տեսակցել են բռնազավթիչ ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված, բժիշկ՝ Վաժա Գափրինդաշվիլիին:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցական վարչության ղեկավար, Մայա Քարդավան, որ Վաժա Գափրինդաշվիլին Կարմիր խաչի ներկայացուցիչներին ասել է, որ նրա առողջական վիճակը բավարար է:
«Այսօր մենք երկրորդ անգամ տեսակցել ենք պարոն Վաժային Ցխինվալիի բանտում: Նրան փոխանցել ենք ընտանիքի անդամների նամակը, և ինքը նույնպես նամակ է գրել, որի պատճեն արդեն փոխանցել ենք նրա ընտանիքի անդամներին: Ես չեմ կարող խոսել բոլոր մանրամասների մասին, սակայն կարող եմ ասել, որ նրա առողջական վիճակը բավարար է»,- հայտարարել է Մայա Քարդավան: