Կառլես Պուիչդեմոնը ձերբակալությունից խուսափելու պատճառով լքել է Ֆինլանդիան. Ֆին պատգամավոր
Կառլես Պուիչդեմոնը ձերբակալությունից խուսափելու պատճառով լքել է Ֆինլանդիան. Ֆին պատգամավոր

Կատալոնիայի նախկին լիդերը ձերբակալությունից խուսափելու պատճառով լքել է Ֆինլանդիան,-լրատվությունը տարածել է ֆին պատգամավոր, Միկո Կրանան:

Նրա խոսքերով, Կառլես Պուչդեմոնը արդեն Բելգիայում է: Նրան ձերբակալելու պահանջով, Իսպանիայի կառավարությունը Ֆինլանդիային էր դիմել մարտի 23-ին:

Տարածված լրատվությամբ, նա Ֆինլանդիայում անց է կացրել մեկ օր: Հիշեցնենք, Կատալոնիայի նախկին առաջնորդը արդեն մի քանի ամիս է գտնվում է Բելգիայում: Պաշտոնական Մադրիդը նրան մեղադրում է անօրեն հանրաքվե անցկացնելու մեջ:

Կատալոնիայում իրավիճակը վերջին օրերին զգալիորեն լարվել է: Մարտի 23-ի երեկոյան անկախություն ցանկացողների աջակիցները բախվել են ոստիկանների հետ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Իսպանիայի գերագույն դատարանը 25 կատալոնացի նախկին բարձրպաշտոնյաի համար պահանջել է բանտարկություն: