Կառլ Հարցելը հրաժեշտի հանդիպում է անցկացրել ժողովրդական պաշտպանի հետ
Կառլ Հարցելը հրաժեշտի հանդիպում է անցկացրել ժողովրդական պաշտպանի հետ

Հուլիսի 15-ին Վրաստանում ԵՄ դեսպան և առաքելության ղեկավար Կառլ Հարցելը հրաժեշտի այց կատարեց ժողովրդական պաշտպանի գրասենյակ և հանդիպեց ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի և ժողովրդական պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

«Ժողովրդական պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին քաղաքական, ֆինանսական և կրթական մեծ աջակցության համար, որը ժողովրդական պաշտպանի գրասենյակին տարիներ շարունակ ցուցաբերում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։ Կառլ Հարցելը իր խորին հարգանքն է հայտնել և հաջողություն մաղթել ժողովրդական պաշտպանին և նրա գրասենյակին։

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու և երկիրը Եվրամիությանը մերձեցնելու հեռանկարների մասին՝ ներառյալ այս ուղղությամբ ընթացող ընթացակարգային և բովանդակային գործընթացները»,- ասվում է ժողովրդական պաշտպանի գրասենյակում։