Կարևոր է, որ վարչապետի այցը ԱՄՆ, տեղի է ունենում պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի նշանակումից մի քանի շաբաթ անց. Դավիթ Բաքրաձե
Կարևոր է, որ վարչապետի այցը ԱՄՆ, տեղի է ունենում պետքարտուղարի պաշտոնում Մայք Պոմպեոյի նշանակումից մի քանի շաբաթ անց. Դավիթ Բաքրաձե

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան, Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Միացյալ Նահանգներ, գնահատում է որպես սերտ համագործակցության հզորացում:

Նրա խոսքերով հատկանշական է այն փաստը, որ վարչապետի այցը Նահանգներ, տեղի է ունենում պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի նշանակումից մի քանի շաբաթ անց: Ռազմավարական համագործակցության խարտիայի ամերիկյան կողմը ներկայացնում է հենց Մայք Պոմպեոն, իսկ Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում է վարչապետը:

Բաքրաձեի խոսքերով, ծրագրված են երկկողմ հանդիպումներ, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանության և անվտանգության հարցեր, ինչպես նաև կողմերը քննարկելու են երկրների միջև տնտեսական և առևտրական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ, Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը սկսվելու է այսօր: Միացյալ Նահանգներում կայանալու է Վրաստանի առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանի առթիվ ռազմավարական գործընկերության կոնֆերանս, որը բացելու է Վրաստանի վարչապետը: