Կարևոր է, որ բանակցություններն ավարտվեն որևէ արդյունքով, որպեսզի կարողանանք ծրագրել ապագան. Վախտանգ Մեգրելիշվիլի
Կարևոր է, որ բանակցություններն ավարտվեն որևէ արդյունքով, որպեսզի կարողանանք ծրագրել ապագան. Վախտանգ Մեգրելիշվիլի

Ես չափավոր հոռետես եմ: Կարծում եմ, որ շատ շանսեր չկան, գոնե հիմնվելով այսօրվա մեր լսած հայտարարությունների վրա, բայց ամենակարևորն այն է, որ գործընթացն ավարտվի ցանկացած արդյունքով, որպեսզի մենք կարողանանք ծրագրել ապագան, – այս մասին հայտարարել է «Գիրչիի» անդամ, Վախտանգ Մեգրելիշվիլին:

Նրա խոսքով, առայժմ բանակցող կողմերը պատրաստ չեն փոխզիջման:

«Ընդդիմությունն ու իշխանությունը կարող են զիջումների գնալ ամեն ինչում, բայց դա կապված է սուբյեկտիվ գործոնների հետ: Առայժմ ինձ ոչինչ չի ասում, որ հակառակ խմբերը բավական խելացի են, համաձայնվելու և վերջ տալու մեր ճգնաժամին: Միգուցե մենք վաղը հանդիպում ունենանք, ինչպես մեզ զգուշացրել էին», – ասել է Մեգրելիշվիլին: