Կարևոր է, որ մենք արագացնենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը և այս ամենը իրականացվի մեր ազգային հետաքրքրությունները նախատեսելով. Իրակլի Կոբախիձե
Կարևոր է, որ մենք արագացնենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը և այս ամենը իրականացվի մեր ազգային հետաքրքրությունները նախատեսելով. Իրակլի Կոբախիձե

Կարևոր է, որ մենք արագացնենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացը և այս ամենը իրականացվի մեր ազգային հետաքրքրությունները նախատեսելով,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վաշինգտոնում պաշտոնական այցի ավարտից հետո՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցը վերաբերում էր «Հերիթեյջ հիմնադրամի» կողմից հրապարակված հոդվածին, որտեղ հոդվածի հեղինակ Լյուկ Կոփը ասում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելը մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրությունների մեջ և քննարկում է պայման, որի համաձայն, կոլեկտիվ պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի հինգերրորդ հոդվածը չի տարածվելու բռնազավթված տարածաշրջանների վրա այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունները չեն կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, բոլոր հարցերի շուրջ կարելի է անց կացնել քննարկումներ, սակայն կարևոր է, որ Վրաստանը քաղաքական գին չվճարի ի վնաս ազգային հետաքրքրությունների, այդ թվում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:

Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե Բուխարեստի գագաթնաժողովից 10 տարի անց, ինչ փուլում են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: Իրակլի Կոբախիձեն ի պատասխան դրա ասել է, որ այս 10 տարիների ընթացքում Վրաստանը Հյուսիս Ատլանտյան դաշինքի հետ խորացրել է իր կապերը, ինչպես նաև դաշինքին անդամագրվելու նպատակով երկրում անց են կացվում լուրջ բարեփոխումներ:

Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում մեկ անգամ ևս զգացել է, որ Նահանգների աջակցությունը Վրաստանի նկատմամբ շատ մեծ է: