Կառավարությունը օտար երկրի քաղաքացիներին առաջարկում է Վրաստանից հեռավար ռեժիմով աշխատատելու հանարավորություն
Երկրի աստիճանական բացման ռազմավարության շրջանակներում, կառավարության համակարգող խորհուրդը որոշում է ընդունել, Վրաստան օտարերկրացիների հատուկ ռեժիմով մուտքի մասին:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, նշված նախագիծը Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ և կարգադրությամբ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը պատրաստել է զբոսաշրջության ազգային վարչության հետ միասին և հաշվառված է այն օտարերկրացիների վրա, որոնք ինքնազբաղված են, աշխատում են հեռավար ռեժիմով կամ կարող են իրենց բիզնեսը կառավարել աշխարհի ցանկացած կետից:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրավայի հայտարարությամբ, նախագծի համաձայն, Վրաստանի կառավարությունը բացառության տեսքով թույլ կտա սահմանը հատել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրավունք կունենան առնվազն վեց ամիս մնալ Վրաստանում:
Ըստ նրա, նախագծի շրջանակներում մշակվել է հայտ ընդունելու հարթակ, որը հասանելի կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են Վրաստանում մնալ երկար ժամանակով: