Կառավարությունը նախաձեռնում է ընդհանուր դատական համակարգում առեւտրային պալատների ստեղծում
Վրաստանի կառավարությունը նախաձեռնում է ընդհանուր դատական համակարգում առեւտրային պալատների ստեղծում։ Հանրության համար առաջիկայում նախատեսվում է բարեփոխումների ծրագրի ներկայացում:
Սրա մասին խոսվում է «ազատություն, բարգավաճում, արագ զարգացում» կառավարության ծրագրում։
Առեւտրային պալատները մասնագիտացված կլինեն առեւտրային եւ հարկային գործերը քննարկելու վրա:
Կառավարության ծրագրում նշվում է, որ բարեփոխումների արդյունքում արդարության որակն ու առեւտրային եւ հարկային վեճերի արագությունը կտրուկ կավելանան:
Երեկ Վրաստանի խորհրդարանին պաշտոնապես ներկայացվեց վստահություն ձեռք բերելու կառավարության կազմը։
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն կառուցվածքային փոփոխություններից հետո կփոխվի առավարության կազմը։ Նրա խոսքով կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում նախարարությունների թվաքանակը կկրճատվի 14-ից 11-ի: