2019-2020 թվականներին կենսաթոշակների աճի համար օգտագործվելու է 600 մլն. լարի: Այս մասին ասված է վարչապետ, Մամուկա Բախտաձեի առաջին ամենամյա հաշվետվության մեջ, որը այսօր ներկայացվել է խորհրդարանի բյուրոի նիստին:
Փաստաթղթում ասված է, որ 2019-2020 թթ.. նախատեսված է կենսաթոշակների աճ: Կոնկրետ, 2019 թվականին այդ նպատակով հավելյալ տրամադրվելու է 200 մլն. լարի, իսկ 2020 թվականին 400 մլն.:
Վրաստանում կենսաթոշակները 2019 թվականին ավելացել են 20 լարիով: 2020 թվականին կենսաթոշակները նախատեսվում է ավելացնել ևս 20 լարիով: