Կառավարությունը հաստատեց պետական դրամաշնորհների տրամադրման առաջնահերթ ոլորտներն ու նպատակային ծրագրերը
Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական գրանտի տրամադրման գերակայելի ուղղությունները և թիրախային ծրագրերը։
Կառավարության որոշմամբ, որն ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պետական գրանտի գերակայելի ուղղություններ են սահմանվել՝ ժողովրդավարական հաստատությունները, լավ կառավարումը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները; արտաքին քաղաքականություն և Վրաստանի եվրոպական միությանը անդամակցում; տնտեսական զարգացում; կրթություն, գիտություն և երիտասարդություն; սպորտի զարգացում; աշխատանք, առողջապահություն և սոցիալական պաշտպանություն; պաշտպանություն և անվտանգություն; տարածաշրջանային զարգացում և տեղական ինքնակառավարում; շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանում; գյուղատնտեսություն; իրավաբանական և մասնագիտական կրթություն; հաշտեցում և քաղաքացիական հավասարություն։ Յուրաքանչյուր ուղղություն ներառում է թիրախային ծրագրեր, որոնք մանրամասն ներկայացված են Վրաստանի կառավարության որոշման մեջ։
«Պետական գրանտի տրամադրման գերակայելի ուղղությունների և թիրախային ծրագրերի» համաձայն կգործի պետական գրանտի կառավարման գործակալությունը, որի նպատակն է աջակցել Վրաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին պետական գրանտների տրամադրման միջոցով։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։