Կառավարությանը խորհուրդ ենք տալիս, չընդունել ոչ մի որոշում, որը վերաբերում է սահմանափակումներին և հնարավոր է ընկալվի, որպես նոյեմբերի 8-ի ցույցի կազմակերպման խոչընդոտում. «Գիրչի»
Կառավարությանը խորհուրդ ենք տալիս, չընդունել ոչ մի որոշում, որը վերաբերում է սահմանափակումներին և հնարավոր է ընկալվի, որպես նոյեմբերի 8-ի ցույցի կազմակերպման խոչընդոտում. «Գիրչի»

Մենք խորհուրդ ենք տալիս կառավարությանը չընդունել որևէ որոշում, որը կապված է հայտարարված սահմանափակումների հետ և որը կարող է ընկալվել որպես նոյեմբերի 8-ի քաղաքական հանրահավաքի կազմակերպման խոչընդոտում,- այս մասին ասված է «Գիրչիի» կողմից տարածված հայտարարության մեջ:

Կուսակցությունում ասում են, որ սահմանափակումները բարենպաստ երանգ կստեղծեն քաղաքական լարվածության համար և միևնույն ժամանակ, դրական ազդեցություն չեն ունենում վարակի տարածման վրա:

Նոր սահմանափակումներ հաստատելու դեպքում, «Գիրչին» կոչ է անում բնակչությանը, նոյեմբերի 8-ին գալ հանրահավաքի ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ նաև սահմանափակումների դեմ բողոքելու համար:

«Գարնան ամիսներից վարակի դեմ պայքարը դարձել է կառավարության քաղաքական գործիք: Եթե ​​նախկինում բնակչության մասին հոգ տանելու եղանակով, մարդկանց  հետապնդումը ծառայում էր իշխող կուսակցության վարկանիշի բարձրացմանը, ապա այժմ այն ​​օգտագործվում է իշխանությունը զավթելու համար: Սահմանափակումները ոչնչացնում են տնտեսությունը, ստեղծում բարենպաստ միջավայր քաղաքական լարվածության համար այն պայմաններում, երբ այն չի կարող դրական ազդեցություն ունենալ վարակի տարածման վրա և համավարակը դարձնում է ավելի վտանգավոր:

Նման մոտեցումը թույլ չի տալիս մարդուն տարբերել, թե որն է պաշտպանության իրական միջոցը և ինչը ՝ քաղաքական ներկայացման մաս:

Մենք կոչ ենք անում և խորհուրդ տալիս կառավարությանը չընդունել որևէ որոշում, որը կապված է հայտարարված սահմանափակումների հետ և որը կարող է ընկալվել որպես նոյեմբերի 8-ի քաղաքական հանրահավաքի կազմակերպման խոչընդոտում

Մենք խորհուրդ ենք տալիս քաղաքական ընդդիմությանը և ընդդիմադիր լրատվամիջոցներին, տարանջատվել վարակի դեմ պայքարի ռազմավարությունից և աջակցել հարկադիր սահմանափակումների անհապաղ վերացմանը և երկրի սահմանների բացմանը:

Կառավարության կողմից սահմանափակումների չվերացման և հայտարարված նոր սահմանափակումներն ուժի մեջ մտնելու դեպքում, կոչ ենք անում բոլորին նոյեմբերի 8-ին հանրահավաքի գալ, ոչ միայն կեղծված ընտրությունների դեմ, այլ նաև կառավարության «հակավարակային» գործողությունների դեմ բողոքելու համար, որոնք հանգեցրել են այս ծանր իրավիճակին»,- ասվում է Գիրչիի հայտարարության մեջ: