Կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին անցել է ինքնամեկուսացման մեջ
Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին կովիդվարակված անձի հետ շփման պատճառով անցել է ինքնամեկուսացման մեջ,- այս մասին Մեզվրիշվիլին գրում է իր ֆեյսբուքյան էջում:
Կորոնավիրուսով վարակված թիկնապահի հետ շփվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ է գտնվում նաև վարչապետ Գիորգի Գախարիան: «Կովիդ 19»-ը այսօր ախտորոշվել է նաև վարչապետի թիկնազորի ևս երկու անդամների մոտ: