Կառավարության որոշմամբ՝ պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղակայման կանոնակարգի գործարկումը կհետաձգվի չորս տարով

11:38, 08.04.2026

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման կանոնակարգի գործարկումը կհետաձգվի չորս տարով։

Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության այսօրվա նիստում։

«Ինչպես հայտնի է, պլաստիկի օգտագործումը վնասում է ինչպես մարդկանց առողջությանը, այնպես էլ շրջակա միջավայրին։ Մի քանի կարևոր քայլ արդեն ձեռնարկվել է պլաստիկի սպառման նվազեցման ուղղությամբ։ Այս գործընթացը կշարունակվի փուլ առ փուլ։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք այս գործընթացի հետ կապված կողմնակի գործոնները, այդ թվում՝ բիզնեսի սուբյեկտիվ շահերը, ինչպես նաև կոնկրետ կանոնակարգերի հնարավոր ազդեցությունը սպառողական գների վրա։ Մենք ակտիվ խորհրդակցություններ ենք ունեցել բիզնես հատվածի հետ։ Շնորհակալություն դրա համար Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարին։ Խորհրդակցություններից հետո որոշում ենք կայացրել պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրության, ներմուծման և շուկայում տեղադրման կանոնակարգի գործարկումը հետաձգել չորս տարով՝ մինչև 2031 թվականի փետրվարի 1-ը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ