Կառավարության որոշմամբ՝ 65 հարկադիր վերաբնակների ընտանիքին անվճար կհանձնվեն նորակառույց բնակարաններ, իսկ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում կգործարկվի պողպատի նոր գործարան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության տանը տեղի է ունեցել կառավարության նիստ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարների կաբինետը քննարկել է օրակարգային 11 հարց։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մի որոշում, ըստ որի 65 հարկադիր վերաբնակների ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով կստանան նորակառույց բնակարանները։ Այս բնակարանները գտնվում են Քութայիսիում, Զուգդիդիում և Թբիլիսիում։
Ինչպես նշել է վարչապետը, հարկադիր վերաբնակների աջակցությունը, նրանց կենսապայմանների բարելավումը Վրաստանի կառավարության կարևոր առաջնահերթություններից է։ 2012 թվականից ի վեր հազարավոր հարկադիր վերաբնակ ընտանիքներ ամբողջ երկրում արդեն դարձել են բնակարանների սեփականատերեր, և այս գործընթացը ակտիվորեն շարունակվելու է:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել նաև «Պողպատի տուն» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, Մարղկոփիի, Վազիանիի բնակավայրում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի և դրա վրա գտնվող շինություններին ուղղակի վաճառքի նպատակով սեփականաշնորհելու մասին որոշմանը։ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակում երկու տարվա ընթացքում ստեղծվող պողպատի արտադրանքի ձեռնարկությունը կներդնի 3 819 664 լարի, որտեղ կաշխատի 50 մարդ։