Կառավարության կազմում փոխվելու են՝ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները
Կառավարության կազմում փոխվելու են՝ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները

Խորհրդարանի գործընթացային հարցերով կոմիտեի նախագահ Գիորգի Կախիանին հայտարարում է, որ մոտ ապագայում տեղի է ունենալու այն օրինագծերի ներկայացումը, որոնք վերաբերում են նախարարությունների միավորմանը: Նրա խոսքերով, ժամկետների կանխատեսմամբ, անհնար է օրենսդրությունում միաժամանակ մտցնել փոփոխություններ և ձևավորել նոր կառավարություն , այդ իսկ պատճառով այս պահին վստահություն կհայտնվի նույն կազմին:

«Նախարարությունների վերակազմավորմանը հարկավոր են օրենսդրական փոփոխություններ, որը անհնար է իրականացնել այս շաբաթվա ընթացքում: Նույն ժամանակ կառավարության ձևավորումը ունի իր ժամկետները և նրա ներկայացումը պետք է տեղի ունենա այս շաբաթ: Ելնելով այն բանից, որ անհնար է օրենսդրությունում միաժամանակ մտցնել փոփոխություններ և ձևավորել նոր կառավարություն, վստահություն կհայտնվի նույն կազմին, այն տարբերությամբ, որ որոշ նախարարություններ ներկայացված կլինեն նախարարի տեղակալների տեսքով: Մենք կոմիտեներում քննարկումները սկսելու ենք վաղը և հավանաբար, ցանկության դեպքում հանդիպումներ կլինեն խորհրդարանային քաղաքական խմբերում: Մոտ ապագայում տեղի է ունենալու այն օրինագծերի ներկայացումը, որը վերաբերում է նախարարությունների միավորմանը:

Կառավարության կազմում 14 անդամ է, այս ձևով էլ տեղի կունենա վստահության հայտնումը: Արդեն հայտնի է, որ ֆինանսների, էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները փոխվելու են, այսպիսով վստահություն հայտնելու պահին այդ նախարարությունները ներկայացնելու են փոխնախարարները»,-հայտարարել է Գիորգի Կախիանին: