Կառավարության կազմում պարտադիր կլինեն փոփոխություններ, սա Մամուկա Բախտաձեի դիրքորոշումն է. Իրակլի Կոբախիձե
Կառավարության կազմում պարտադիր կլինեն փոփոխություններ, սա Մամուկա Բախտաձեի դիրքորոշումն է. Իրակլի Կոբախիձե

Կառավարության կազմում պարտադիր կլինեն փոփոխություններ, սա Մամուկա Բախտաձեի դիրքորոշումն է,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքով, նախարարների նոր կաբինետում նոր դեմքեր ամեն դեպքում կլինեն, սակայն մասշտաբների մասին Իրակլի Կոբախիձեն չի խոսում:

«Նոր դեմքեր կլինեն ցանացած դեպքում, առնվազն պետք է անվանվի ֆինանսների նախարարի նոր թեկնածուն: Կլինեն նաև այլ նոր թեկնածուներ: Կառավարության կազմում պարտադիր կլինեն փոփոխություններ, սա պարոն Մամուկա Բախտաձեի դիրքորոշումն է: Նախարարների նոր կաբինետում նոր դեմքեր ամեն դեպքում կլինեն, սակայն մասշտաբների մասին կխոսենք, երբ վարչապետի թեկնածուն կանվանի կառավարության կազմը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, տարբեր ուղղություններով անհրաժեշտ է նորացնել քաղաքականությունը և նոր նախաձեռնությունները:

«Սպասում եմ նոր նախաձեռնությունների: Պարոն Մամուկան առանձնանում է նրանով, որ նա ուներ շատ լավ նախաձեռնություններ, այդ նախաձեռնություններին աջակցել է խորհրդարանը և արդեն տեսնում ենք շոշափելի արդյունքներ»,- հավելել է խորհրդարանի նախագահը:

Նրա խոսքով, կառավարության ձևավորման ավարտից հետո, թիմում կվերսկսվի նախագահության թեկնածուի մասին քննարկումը: