Կառավարության և խորհրդարանի համատեղ պատասխանատվությունն է, 2024 թվականին հայտ ներկայացնենք Եվրամիությանը անդամագրվելու կապակցությամբ. Մայա Ցքիտիշվիլի
Մենք, կառավարությունը և խորհրդարանը համատեղ պատասխանատվություն ունենք, արագորեն հաղթահարելու համավարակի պատճառած տնտեսական ճգնաժամը և ապահովելու երկրի զարգացումը այնպես, որ 2024 թվականին կարողանանք դիմել Եվրամիությանը լիիրավ անդամակցության կապակցությամբ,- այս մասին խորհրդարանի բնագավառային հանձնաժողովին լսումների ժամանակ, հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի թեկնածու, Մայա Ցքիտիշվիլին:
Մայա Ցկիտիշվիլին հույս է հայտնել, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կհասկանան ընտրողների կողմից իրենց տրված պատասխանատվությունը և առաջիկայում կսկսեն իրենց պատգամավորական գործունեությունը:
Նախարարի թեկնածուի խոսքով, 2024 թվականին Եվրամիության լիիրավ անդամություն ստանալու համար անհրաժեշտ է երկիրը ֆիզիկապես մոտեցնել Եվրամիությանը և մեր ճանապարհային ենթակառուցվածքը ինտեգրել եվրոպական տրանսպորտային ցանցին: Վերացնել ենթակառուցվածքների մակարդակի և մարզերի տնտեսական զարգացման առկա անհավասարությունը և ստեղծել ամուր հիմք հետագա զարգացման, ինչպես նաև եվրոպական տիպի տեղական ինքնակառավարման զարգացման համար:
Մայա Ցկիտիշվիլին նշել է, որ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել այս ոլորտներից յուրաքանչյուրում, ինչը արտացոլվել է օրեր առաջ ներկայացված 2020 թվականի զեկույցում: