Կառավարության ձևավորման հարցերով Մամուկա Բախտաձեն հանդիպում է խորհրդարանային մեծամասնության հետ
Վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հանդիպում է խորհրդարանային մեծամասնության անդամների հետ: Պատգամավորները հավաքվել են «վրացական երազանք» կուսակցության գրասենյակում: Հանդիպմանը, Մամուկա Բախտաձեի և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև քննարկվում են նախարարների կաբինետի կազմի և նախարարությունների միավորման հարցերը:
Խորհրդարանային մեծամասնության անդամ Զազա Գաբունիայի հայտարարությամբ, նվազեցված կառավարության մասին հայեցակարգը, որի շուրջ զրուցում էր Մամուկա Բախտաձեն, հասարակությանը կներկայացվի մոտ օրերս:
Իր հերթին, խորհրդարանային մեծամասնության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին հայտարարել է, որ վարչապետի թեկնածուի հետ հանդիպմանը քննարկվելու է կառավարության ձևավորման հարցը:
Վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանին հարկավոր է փոքր չափսի, սակայն նույն ժամանակ օպերատիվ և արդյունավետ կառավարություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan