Կառավարության անդամները հարգել են Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հիշատակը
Հերոսների հրապարակում Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանի մոտ են եկել Վրաստանի կառավարության անդամները:
Կառավարության անամները հուշարձանին դրել են ծաղկեպսակ և հարգել զոհերի հիշատակը:
Տեղում գտնվում էին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:
Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:
Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առիթով, երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները: