Կառավարական ծրագրի կատարման մասին վարչապետի զեկույցը խորհրդարանի բյուրոին է ներկայացվել այսօր
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարական ծրագրի կատարման վերաբերյալ գրավոր զեկույցը, այսօր կներկայացվի խորհրդարանի բյուրոին:
Փաստաթղթում խոսվում է ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ համավարակի տեսանկյունից գոյություն ունեցող տնտեսական մարտահրավերների մասին: Վարչապետի գրավոր զեկույցի մեծ մասը վերաբերում է օկուպացիային և այդ առումով միջազգային հանրության աջակցությանը:
Կառավարական ծրագրի իրականացման վերաբերյալ, վարչապետի զեկույցի հետ կապված հարցեր ունի ընդդիմությունը: Կառավարության ընդդիմախոսները քննադատել են համավարակի դեմ պայքարում կառավարության աշխատանքը: Ընդդիմությունը հարցեր ունի նաև զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
«Շատ հետաքրքիր կլինի լսել այս զեկույցը, քանի որ իրականում մենք տեսանք, որ պարոն Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետ լինելու ժամանակ իրեն չի դրսևորել: Մենք տեսնում ենք, որ համավարակի դեմ չեն կարողացել ինչ-որ բան ձեռնարկել, և ոչ մի մենեջմենթ չի հաջողվել: Պատվաստանյութերի ներկրման ընթացքում մենք տեսնում ենք, որ գործնականում ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել: Տնտեսությունը կանգնած է լիակատար փլուզման առջև: Երկրում զբոսաշրջությունը հնարավոր չէ բացել, և այդ ուղղությունը ոչ մի տեղ չի գնում: Ուստի հետաքրքիր է, թե ինչի մասին պետք է խոսի պարոն Ղարիբաշվիլին», – հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Նոնա Մամուլաշվիլին:
Իսկ իշխող թիմում ասում են, որ իշխանությունները արժանապատվորեն հաղթահարում է երկրում առկա մարտահրավերները, և ներկայացված կառավարության զեկույցը նրանց համար ընդունելի է:
«Բնական է, որ Վրաստանի վարչապետը, ում մենք ընտրել ենք որպես կառավարության ղեկավար ընդամենը մի քանի ամիս առաջ, բավականին ակտիվ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Տեսնում եք, որ մեր հարևան գրեթե բոլոր երկրներ այցելությունները բավականին հաջող են անցել: Վարչապետը Վրաստանի խորհրդարանում կխոսի նաև պատվաստումների, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և շատ այլ հարցերի մասին: Մենք, բնականաբար, հարցեր կունենանք: Սկզբում մենք կլսենք վարչապետին կառավարական ծրագրի վերաբերյալ, և դրանից հետո մենք կունենանք հարցեր, սպասումներ, թե ինչպիսին է կառավարության և վարչապետի տեսլականը», – հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին:
Խորհրդարանում վարչապետի ներկայացրած զեկույցի ներկայացման ստույգ ամսաթիվը կորոշվի բյուրոի այսօրվա նիստում: