Կառավարական փոփոխությունների մասին քննարկում չի եղել, առաջին հերթին խոսվել է վիճակագրական տվյալների մասին. Օթար Դանելիա
Մեծամասնության հանդիպմանը կառավարական փոփոխությունների մասին քննարկում չի եղել,- այս մասին հայտարարել է մեծամասնության պատգամավոր Օթար Դանելիան, «Վրացական երազանքի» գրասենյակում վարչապետի և մեծամասնության հանդիպումից հետո:
Նրա խոսքով, առաջին հերթին խոսվել է վիճակագրական տվյալների մասին, որոնք հրապարակվել են նոր հետազոտության արդյունքում:
«Առաջին հերթին, խոսքը վերաբերել է վիճակագրական տվյալների մասին, որոնք հրապարակվել են նոր հետազոտության արդյունքում»,- հայտարարել է Դանելիան:
Պատգամավորը չի արտահայտել սեփական դիրքորոշումը, որքանով են անհրաժեշտ փոփոխություններ անել նախարարների կաբինետում:
«Վրացական երազանքի» գրասենյակում հանդիպումն ավարտվել է քիչ առաջ:
Օրվա ընթացքում, տարածվում էր տեղեկություն, որ մեծամասնության և վարչապետի հանդիպմանը քննարկվում էր կառավարական փոփոխությունների հարցը: