Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունից սենատորին ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստի ժամանակ

Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունից սենատորին ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստի ժամանակ: Ռուսական մամուլի լրատվությամբ, մամուլի հեռարձակումը մինչ վերին պալատի նիստը խափանվել էր մի քանի րոպեով:

Տարածված լրատվությամբ, Ռաուֆ Արաշուկովը մեղադրվում է 2010 թվականին հանցավոր խմբավորում ստեղծելու, երկու մարդու սպանության և ևս մեկ անձին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Մամուլը գրում է նաև, որ Արաշուկովը հավանաբար կեղծել է նաև փաստաթղթերը, որի հիման վրա և դարձել է սենատոր:

Ռուսաստանի դաշնության խորհուրդը վերացրել է սենատորի անձեռնմխելիության կարգավիճակը:

Ռաուֆ Արաշուկովին հավանաբար կսահմանեն երեք ամսյա նախնական կալանք: 32 ամյա Ռաուֆ Արաշուկովը խոշոր գործարար, Ռաուլ Արաշուկովի որդին է, որը գործում է բնական գազի արդյունաբերության ոլորտում: Ռաուֆ Արաշուկովը դաշնային խորհրդի անդամ է ընտրվել 2016 թվականին: