Կապիտոլիումի գրոհին մասնակցած տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Կապիտոլիումի գրոհին մասնակցած տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Կապիտոլիումի գրոհին մասնակցած տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Որոշումը կայացրել է Վաշինգտոնի դատարանը։ Սա նույն գործով ամբաստանյալների մեջ ամենախիստ վճիռն է։

Գործը վերաբերում է Փենսիլվանիայում բնակվող 49-ամյա մի տղամարդու, ով 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ առաջնորդել է Թրամփի կողմնակիցներին և հարձակվել ոստիկանների վրա։ Մասնավորապես, նա իրավապահների նկատմամբ կիրառել է պղպեղի սփրեյ և հարվածել աթոռին։

Հիշեցնենք, որ Կապիտոլիում գրոհելու գործով մեղադրանք է առաջադրվել 950 մարդու։ Դատարաններն արդեն ավելի քան 600 վճիռ են կայացրել։