Կապիկի ծաղիկի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել առողջապահության ոլորտում
Կապիկի ծաղիկի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել առողջապահության ոլորտում

Կապիկի ծաղիկի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առողջապահության քարտուղարը։

Նրա խոսքով, նշված որոշումը կնպաստի հիվանդության դեմ պայքարի համար բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելուն։

«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կապիկի ծաղիկի 6600 դեպք։ ԱՄՆ առողջապահության քարտուղարը քաղաքացիներին հորդորել է լրջորեն վերաբերվել հիվանդության տարածմանը։

Ավելի վաղ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից կապիկի ծաղիկի տարածման պատճառով հանրային առողջության արտակարգ դրություն էր հայտարարվել։ Այս քայլն ուղղված է հիվանդության դեմ միջազգային պայքարի համակարգմանը։

Թողնել մեկնաբանություն