Կանխվել է Վրաստան մեծ քանակությամբ հրազենի ապօրինի ներմուծման փորձը

12:14, 15.10.2026

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Եկամուտների ծառայության (Ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող) Մաքսային դեպարտամենտի աշխատակիցները կանխել են Վրաստան մեծ քանակությամբ հրազենի ապօրինի ներկրման փորձը։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ իրավապահ մարմինների աշխատակիցները «Սարփի» սահմանային անցակետում մեղադրյալի վարած տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննության ժամանակ, սկանավորող սարքի միջոցով հայտնաբերել են հատուկ պատրաստված թաքստոց։ Այդ թաքստոցից որպես իրեղեն ապացույց առգրավվել է տարբեր մոդելների ութ միավոր հրազեն, ութ պահունակ և ռազմամթերք։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր) և 214-րդ հոդվածի (4-րդ մաս) հատկանիշներով, որոնք նախատեսում են մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում։

Նմանատիպ