Կաննում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, մեկ մարդ զոհվել է, կասկածյալը ձերբակալվել է
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կանն քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 10-ը՝ վիրավորվել, որոնցից երեքը գտնվում են ծանր վիճակում։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Կաննի երկաթուղային կայարանի մոտ՝ Կալվադոս դեպարտամենտում։
Հասկանալի է, որ տղամարդկանց միջև կռիվ է սկսվել բարի մոտ, որից հետո կռվի մասնակիցներից մեկը մեքենայով մխրճվել է մարդկանց խմբի մեջ։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդը 18 կամ 19 տարեկան աֆղան է։
Կասկածյալը՝ 26-ամյա տղամարդ է, ծնված Ռուսաստանում, նա ձերբակալվել է միջադեպից կարճ ժամանակ անց։