Կանեփի աճեցման մասին օրինագծի հարցով Իրակլի Կոբախիձեն և Գիորգի Գախարիան հանդիպում են Իլիա Երկրորդին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այս պահին հանդիպում են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին:
Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին են հայտնել պատրիարքարանում:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, հանդիպման թեման է լինելու կանեփի աճեցման մասին օրինագիծը:
Հանդիպման ավարտին կարվեն մեկնաբանություններ: