Կանցկացվի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Ուկրաինայի վրա փորձարարական բալիստիկ հրթիռով Ռուսաստանի հարձակման հետ
Ուկրաինայի վրա Ռուսաստանի փորձարարական բալիստիկ հրթիռային հարձակման պատճառով կկայանա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ։
Ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը օգտագործել է միջին հեռահարության փորձարարական «Օրեշկին» բալիստիկ հրթիռը, որը ստեղծվել է ավելի հին՝ «Ռուբեժ» հրթիռի հիման վրա՝ ռմբակոծելու ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքը։
«Օրեշկինը» միջուկային մարտագլխիկ կրելու ունակություն ունի։