Կանադայում վթարի է ենթարկվել ուղևորատար օդանավ
Կանադայում վթարի է ենթարկվել ուղևորատար օդանավ

Կանադայում Ֆոնդ դյու Լակ բակավայրից ոչ հեռու վթարի է ենթարկվել West Wind Aviation ավիաընկերության ATR-42 օդանավը, հայտնում է CBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պատահարը տեղի է ունեցել օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց: Օդանավում եղել է 22 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի մասին չի հաղորդվում:

Աղետի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:

Կանադայի տրանսպորտի նախարարությունը պատահարի հետաքննություն է սկսել:

ATR-42-ը երկշարժիչանի օդանավ է, որը առավելագույնը 42 մարդ է տեղավորում: