Կանադան նվազեցնելու է Կուբայում իր դիվանագետների քանակը
Կանադան նվազեցնելու է Կուբայում իր դիվանագետների քանակը

Կանադան նվազեցնելու է Կուբայում իր դիվանագետների քանակը: Պատճառը անհայտ հիվանդությունն է, որով հիվանդանում են դիվանագիտական առաքելության անդամները:

«Ռոյտեր» գործակալության լրատվությամբ, 2017 թվականից 14 կանադացի բուժվում անհայտ ախտանիշներով: Նրանց մոտ նկատվում է գլխացավ և սիրտխառնոց:

Տարածված լրատվությամբ, Կուբայի իշխանությունները այս հարցով համագործակցում են կանադացի քննիչների հետ, սակայն կոնկրետ արդյունքի դեռևս չեն հասել: