Կանադայում ձերբակալել են օրեր շարունակ փողոցում անցորդների վրա կրակ բացելու մեջ մեղադրվող երիտասարդի
Կանադացի իրավապահները Տորոնտոյում ձերբակալել են 20 տարեկան երիտասարդի, որը կասկածվում է անցած ամիս փողոցում կրակ բացելու մեջ:
Տարածված լրատվությամբ Ադամ Աբդը հունվարի 9-ից 21-ը ներառյալ փողոցում կրակ էր բացում այնուհետև թաքնվում:
Իրավապահների լրատվությամբ, ընդհանուր առմամբ նա կրակ է բացել 7 մարդու ուղղությամբ:
Հատկանշական է, որ հարձակումների ժամանակ վիրավորվել է միայն երկու մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan