Կանադայում սառցե հյուրանոցում հրդեհ է բռնկվել
Կանադայում սառցե հյուրանոցում հրդեհ է բռնկվել

Կանադական Քվեբեկ նահանգի Hotel de Glace սառցե հյուրանոցում հրդեհ է բռնկվել, հաղորդում է  The Weather Network-ը։

Հրդեհումը տեղի է ունեցել հյուրանոցի համարներից մեկում։ Նախնական վարկածով, պատճառը կրակի հետ անզգույշ վարմունքն է։ Հյուրանոցի սեփականատերը նշել է, որ երբ իրեն զանգահարել եւ հայտնել են կատարվածի մասին, չի հավատացել։

Աննշան ծխահարման պատճառով հյուրանոցը մի քանի օրով փակել են։ Երեք մարդու թունավորման ախտանիշներով տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։