Կանադայում հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

15:32, 12.07.2026

Կանադայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյում փողոցային պարերի փառատոնի ժամանակ։ Իշխանությունները կոչ են արել հանրությանը լքել տարածքը և հետևել ոստիկանության բոլոր հրահանգներին։

Տորոնտոյի փոխոստիկանապետի խոսքով՝ կասկածյալը դեռևս չի ձերբակալվել։ Հարձակման դրդապատճառը անհայտ է։

Նմանատիպ