Կանադայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Օտտավան Կիևին կտրամադրի 35 միլիոն կանադական դոլարի արժեքով ռազմական օգնություն
Կանադան Ուկրաինային կտրամադրի 35 միլիոն կանադական դոլարի ռազմական օգնություն։ Այս մասին տեղեկություն է տարածում երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչ այդ Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Մակգինթին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 28-րդ նիստին, որտեղ քննարկվել է Ուկրաինայի ռազմական օգնության հարցը։
Նիստի ընթացքում Կանադայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր երկիրը կտրամադրի Ուկրաինային 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն։
Այս գումարից 30 միլիոն դոլարը կծախսվի զրահամեքենաների, ինչպես նաև կանադական ընկերությունների արտադրած նոր սարքավորումների և զինամթերքի գնման վրա։
Սա կավելանա այն 64 զրահամեքենային, որոնք Կանադան Ուկրաինային փոխանցել է 2024 թվականի դեկտեմբերին։