Կանադայի Օնտարիո նահանգում ջրհեղեղի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
Կանադայում, Օնտարիո նահանգում ջրհեղեղի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն:
Ուժգին քամու և լեռնային վայրերում ձյան հալքի հետևանքով վարարած գետերը հեղեղել են մերձակա տարածքի բնակավայրերը: Աղետի պատճառով, տեղի իշխանությունը մի քանի քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն: Հեղեղված են գլխավոր ավտոճանապարհները, որի պատճառով դժվարացել է հաղորդակցությունն առանձին բնակավայրերի հետ:
Ջրհեղեղի պատճառով բնակավայրերը ստիպված են եղել լքել հազարավոր մարդիկ: Օդերևութաբանները առաջիկա օրերին կանխատեսում են տեղումներ: