Կանադայի արտգործնախարար. Կանադան կարող է հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում
Կանադան կարող է հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Կանադայի արտաքին գործերի նախարարը BBC-ին ասել է, որ Կանադան կարող է հաղթել առեւտրային պատերազմում, որը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերից:
«Մենք Միացյալ Նահանգների ամենամեծ սպառողն ենք: Մենք ամերիկացիներից ավելի շատ ենք գնում, քան Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին վերցրած»,- ասել է Ջոլին:
Նա ասաց, որ միայն կանադացիները չեն, որ կզգան մաքսատուրքերի ցավը, այլև «աշխատող ամերիկացիները»:
Բացի այդ, Ջոլին ասել է, որ հնարավոր է հենց ամերիկացիներն են պահանջել դադարեցնել առեւտրային պատերազմը։
«Մենք կարծում ենք, որ, ի վերջո, միակ մարդիկ, ովքեր կարող են օգնել մեզ հաղթել այս պատերազմում, իրենք ամերիկացիներն են, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են ուղերձ հղել իրենց օրենսդիրներին:
Ջոլիի խոսքով՝ մաքսատուրքերի պատճառով վտանգի տակ են և՛ ամերիկյան, և՛ կանադական աշխատատեղերը։