Կանադան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ «Ոսկե գմբեթ» պաշտպանական համակարգին միանալու համար

18:21, 21.05.2025

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակը հայտարարել է, որ Կանադայի և Միացյալ Նահանգների միջև «ակտիվ քննարկումներ» են ընթանում անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ գործող և նոր ծրագրերի, ինչպիսին է «Ոսկե գմբեթը», վերաբերյալ։

Մարկ Քարնիի մամուլի խոսնակի խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե որքան կվճարի Կանադան այս ծրագրի համար կամ ինչպես այն կաշխատի երկրի համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» անվամբ 175 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը։

Նմանատիպ