Կան միջին ծանրության հիվանդներ և առաջիկա օրերին ակնկալում ենք, որ ավելի շատ պացիենտ կառողջանա. Էկատերինե Տիկարաձե
Կան միջին ծանրության հիվանդներ և առաջիկա օրերին ակնկալում ենք, որ ավելի շատ պացիենտ կառողջանա. Էկատերինե Տիկարաձե

«Հիմնականում կան միջին ծանրության հիվանդներ և առաջիկա օրերին ակնկալում ենք ավելի շատ պացիենտի ապաքինում»,- հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն

Նախարարը նշել է, որ հատուլ ուշադրության կարիք ունի կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդ:

«Այսօր իսկապես կա մի քանի ուշագրավ պացիենտ, բայց բժիշկների տրամադրած տեղեկատվության համաձայն մենք չենք ակնկալում ծանր հետևանքներ: Պարզ ասած, բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի լուծումը դրական լինի:

Մենք հիմնականում ունենք միջին ծանրության հիվանդներ և ակնկալում ենք, որ առաջիկա օրերին ավելի շատ հիվանդ կառողջանա», – ասաց առողջապահության նախարարը: