Կան հարցեր, որի շուրջ կողմերի դիրքորոշումները մոտ են, սակայն դա չի հանի հիմնական քաղաքական հարցերը օրակարգից. Սալոմե Սամադաշվիլի
Կան հարցեր, որի շուրջ կողմերի դիրքորոշումները մոտ են, սակայն դա չի հանի հիմնական քաղաքական հարցերը օրակարգից. Սալոմե Սամադաշվիլի

Առաջարկն այն է, որ բանակցությունները շարունակվեն և ամենայն հավանականությամբ, հաջորդ փուլը կարող է կայանալ այսօր: Գործընթացը բարդ է, քանի որ կան առանցքային և բարդ հարցեր, որոնց շուրջ հնարավոր չէ մերձեցնել դիրքերը, առանց որոնց բանակցությունները չեն հաջողվի,- այս մասին «Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների մասին խոսելիս:

Սամադաշվիլիի խոսքով, «ընդդիմությունը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն եթե իշխանությունները չվերանայի իր դիրքորոշումը, այն հիմնական հարցով, որը վերաբերում է արտահերթ ընտրությունների նշանակմանը և քաղբանտարկյալների հարցին, այլ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել:

«Դեսպանների խնդրանքով մենք չենք խոսում մանրամասների մասին, սակայն բանակցությունների առարկան շատ թեմաներ են, այդ թվում ընտրական համակարգի բարեփոխումը և այլն: Կան հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները մոտ են, սակայն դա օրակարգից չի հանում հիմնական քաղաքական խնդիրները: Ընդդիմադիր կուսակցությունները լիովին համահունչ են իրենց տեսլականին: Առանց այս հարցերի լուծման, մենք չենք կարողանա առաջընթաց արձանագրել և Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ կունենանք միակուսակցական խորհրդարան»,- հայտարարել է Սամադաշվիլին:

Միևնույն ժամանակ, Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ, «իշխող թիմը շատ ժամանակ չունի և եթե այսօր կամ վաղը ոչինչ չփոխվի, տեղի կունենա միակուսակցական նիստ»:

«Մեր առջև դրված են բազում խնդիրներ՝ սկսած տեխնիկական հարցերից, վերջացրած մեծ քաղաքական համաձայնագրով, որը պետք է ավարտվի: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին և նրան, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները չեն կարող օրինական համարվել, դրանք քաղաքականապես կարևոր խնդիրներ են, բայց կան շատ այլ խնդիրներ, մեկը մյուսին չի խանգառում, ինչպես նաև մեկը մյուսին չի փոխարինում: Մենք կարող ենք պայմանավորվել շատ չնչին հարցերի շուրջ, սակայն առանց քաղաքական հարցերի շուրջ համաձայնության, մենք ի վիճակի չենք առաջընթացի հասնել»,- հայտարարել է Սամադաշվիլին: