Կալիֆորնիայում տղամարդը կրակ է բացել Վետերանների տանն ու պատանդ վերցրել աշխատակիցներին. կան զոհեր
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 36-ամյա տղամարդն առավոտյան կրակ է բացել Յունտվիլ քաղաքում գտնվող Վետերանների տանը, այնուհետ պատանդ վերցրել հաստատության երեք աշխատակիցներին:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտնել է, որ Վետերանների տան 3 աշխատակիցները մահացել են:
«Մենք խորապես վշտացած ենք Յունտվիլ քաղաքում տեղի ունեցած բռնության կապացությամբ, որը խլեց երեք մարդու կյանք, որոնք իրենց նվիրել էին մեր վետերաններին ծառայելուն»,- ասել է նահանգապետը:
Տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը, նշում են, որ հանցագործը նույնպես մահացել է:
Հայտնի է, որ Վետերանների տան երեք աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդն ավելի վաղ մասնակցել է մարտական գործողությունների մասնակցած և էմոցիոնալ տրավմաներ ձեռք բերած անձանց ծրագրին:
Երկու շաբաթ առաջ տղամարդը դուրս է մնացել ծրագրից, որի աշխատակիցներ էին հանդիսանում պատանդառված 3 կանայք։
Հեղինակ -
Edgar Barsegyan