Կալիֆորնիայում ոստիկանի սպանության մեղադրանքով ձերբակալել են 39 ամյա տղամարդու
Կալիֆորնիայում ոստիկանի սպանության մեղադրանքով ձերբակալել են 39 ամյա տղամարդու

Կալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը սպանել է իրավապահի, իսկ երկրորդին վիրավորել է: Միջադեպը տեղի է ունեցել Պոմոնա քաղաքում: 39 ամյա հանցագործին ձերբակալել են 15 ժամ տևած բանակցություններից հետո:

Ինչպես գրում է The New York Times-ը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:00-ին: Ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց պահանջին, դուրս է եկել ավտոմեքենային, թաքնվել շենքերից մեկում և կրակ բացել նրանց ուղղությամբ: