Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

11:45, 04.09.2022

Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող անտառում՝ Սակրամենտո քաղաքից 230 մղոն հեռավորության վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրդեհի հետևանքով արդեն այրվել է չորս հազար ակր տարածք։ Բացի այդ, ավերվել են մոտ հարյուր բնակելի տներ և այլ շինություններ։

Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով հրդեհի ծավալն արագորեն մեծանում է։ Հարակից շրջաններից արդեն տարհանվել են հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ վիրավորներ։

Նմանատիպ