Կալիֆոռնիա նահանգի Ստոկտոն քաղաքում կրակոցների հետևանքով չորս մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել
Կալիֆոռնիա նահանգի Ստոկտոն քաղաքում ընտանեկան երեկույթի ժամանակ չորս մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել։
Ըստ հաղորդագրությունների՝ կրակոցը տեղի է ունեցել երեխայի ծննդյան երեկույթի ժամանակ, որտեղ հավաքվել էին ընտանիքի անդամները։
Ոստիկանությունը դեռևս որևէ ձերբակալություն չի կատարել, և հարձակման դրդապատճառը անհայտ է։