Կախա Կալաձեն հանդիպել է միջազգային առևտրական պալատի (SRCIC) նախագահ Լյու Յանզոնգի հետ
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Մետաքսե ճանապարհի միջազգային առևտրական պալատի (SRCIC) նախագահ Լյու Յանզոնգի հետ, ով Թբիլիսիում է գտնվում «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովին մասնակցելու նպատակով:
Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը կողմերը ընդգծել են «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովի նշանակությունը և քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցե:
Քաղաքապետարանի վարչության լրատվությամբ վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն, տնտեսական զարգացման քաղաքական ծառայության ղեկավար Անդրիա Բասիլաիան և Վրաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին:
Նշենք, որ Լյու Յանզոնգը «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովի զեկուցողներից մեկն է: SRCIC-ի նախագահի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալում է առևտրա-արդյունաբերական պալատը:
Հեղինակ -
Edgar Barsegyan