Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի կապակցությամբ Նյու Յորքում Վրաստանի հյուպատոսությունը դիմում է ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի քաղաքացիներին
Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի կապակցությամբ Նյու Յորքում Վրաստանի հյուպատոսությունը դիմում է ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի քաղաքացիներին

Նյու Յորքում Վրաստանի հյուպատոսությունը  Կալիֆոռնիայում հրդեհի կապակցությամբ տարածել է հայտարարություն:

Հյուպատոսությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին կատարել տեղական իշխանությունների հրահանգները, և պետք լինելու դեպքում դիմել Կարմիր Խաչին կամ Վրաստանի հյուպատոսությանը:

«Կալիֆոռնիայի նահանգում հայտարարված է արտակարգ դրություն: Տեղական իշխանությունների որոշմամբ երեկվանից սկսվել է բնակչության տարհանումը: Կալիֆոռնիայում բնակվող Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար, խնդրում ենք կատարել տեղական իշխանությունների հրահանգները: Պետք լինելու դեպքում դիմեք RedCross- թեժ գծին՝ 866-272-2237 կամ հյուպատոսարանին ՝212-922-1722 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, Կալիֆոռնիայում հրդեհը բռնկվել է մի քանի օր առաջ: