Ջուլիետա Վաշաղմաձեն յուրահատուկ դեմք էր ինչպես հեռուստատեսային էկրանին այնպես էլ կինոյում, ցավակցում նրա ընտանիքի անդամներին. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր վիշտն է արտահայտել հաղորդավար և դերասան Ջուլիետա Վաշաղմաձեի մահվան պատճառով և ցավակցել նրա ընտանիքին:
«Մահացել է Ջուլիետա Վաշաղմաձեն, բոլորի համար սիրված հեռուստահաղորդավարը ու դերասանը: Նա մեծ դեր է խաղացել վրացական հեռուստատեսության պատմության մեջ: Նա յուրահատուկ դեմք էր ինչպես հեռուստատեսային էկրանին այնպես էլ կինոյում: Ցավում եմ և ցավակցում նրա ընտանիքի անդամներին»,- գրել է Կախա Կալաձեն սոցիալական ցանցում: