Ջուլիան Ասանժի ձերբակալությանը բողոքի ցույցեր են հետևել Բրիտանիայում և Էկվադորում
«Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը բողոքի ցույցեր են հետևել Միացյալ Թագավորությունում: Հանրության մի մասը բողոքով է դիմավորել Ասանժի ձերբակալության փաստը նաև Էկվադորում – երկրում, որի Լոնդոնում գտնվող դեսպանությունում վերջին 7 տարվա ընթացքում ապաստանել էր Ջուլիան Ասանժը:
Ընթացող իրադարձություններին է արձագանքել Ավստրալիայի վարչապետը և նշել, որ ավստրալիական ծագում ունեցող Ջուլիան Ասանժին երկրի հյուպատոսարանը կցուցաբերի այնպիսի օգնություն, ինչպիսին՝ շարքային քաղաքացիներին, որոնք երկրի սահմաններից դուրս խախտել են օրենքը:
Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանությունում ապաստանում էր 2012 թվականից, սակայն երկիրը նրան անսպասելիորեն զրկել է քաղաքական ապաստանից: