Ջուանշեր Բուրճուլաձեն նշում է, որ այս տարվա ապրիլին Վրաստանում նախատեսվում է մի քանի անօդաչու թռչող սարքեր արտադրել ու փորձարկել
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն խոսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին։
Ինչպես «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է պաշտպանության նախարարը, համատեղ ձեռնարկությունը հաջողված նախագիծ է, և այս տարվա ապրիլին նախատեսվում է մի քանի փորձնական անօդաչու թռչող սարքեր արտադրել և փորձարկել Վրաստանում։
«Համատեղ ձեռնարկությունը շատ հաջողված նախագիծ է։ Մենք լեհական կողմի հետ սկսել ենք աշխատել 2020 թվականին։ Այս տարվա ապրիլին մենք Վրաստանում կարտադրենք և փորձարկենք մի քանի փորձնական անօդաչու թռչող սարքեր։ Կանցկացնենք նաև փորձնական թռիչքներ։ Դրան համապատասխանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը պատրաստ է։ Մենք շենքեր ենք կառուցել «Դելտայի» տարածքում, որտեղ գործարկվելու են նշված անօդաչու սարքերը»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։