Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը

19:15, 12.10.2022

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մասնակցել է Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կազմակերպած հանդիպումն անցկացվել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Նրանց տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և երկրի կարիքները, ինչպես նաև անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում են ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները։

Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 համախոհ երկրների պաշտպանության նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարության ղեկավարն արդեն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։

Նմանատիպ